ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԱԿ-ը հանրապետական խորհրդի նիստ է գումարել

ՀԱԿ-ը հանրապետական խորհրդի նիստ է գումարել
14.11.2014 | 21:35

Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Համաժողովրդական շարժման ընթացքը, Կոնգրեսի հետագա անելիքները:
Իսմեթ Յըլմազ. Դուք չգիտեք, թե վաղն այս տարածաշրջանում ինչ կլինի
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթ է ունեցել Ազգային մեծ ժողովում և անդրադարձել հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին:
Ըստ «Փուսուլահաբեր» լրատվական կայքի՝ պաշտապանության նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաները պատասխան հարված տալու մասին հայտարարություններ են տարածել: «Հավատացեք, դուք չգիտեք, թե վաղն այս տարածաշրջանում ինչ կլինի»,- ասել է Յըլմազը` հիշեցնելով նաև Թուրքիայի հարևանությամբ ընթացող հակամարտությունների՝ ՈՒկրաինայի, Սիրիայի, Իրաքի մասին:
«Մեզ ասում են, թե եկեք մտնենք Քոբանի, մեկ ուրիշն էլ, թե Իրաք մտնենք: Քանի դեռ մեր ազգի շահերից չի բխում, մենք ոչ Իրաք կմտնենք, ոչ էլ Սիրիա: Սակայն մեր երկրի շահերին համապատասխան մեր բաժին պարտականությունը կատարելուց էլ չենք հրաժարվի»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ